пятница, 29 июня 2012 г.

Գետաշենր՝ բանալին, Շահումյանը՝ կողպեքը

Շատ ճիշտ է ասվել
Արցախյան այս երկտողը,
Գետաշենր՝ բանալին,
Շահումյանը՝ կողպեքը,
Արցախը՝ դարպաս,
Հայաստանը՝ տունը:
               ***

Բանալին ու կողպեքը,
Վաղուց կորցրինք,
Կորցրինք ցավով,
Բայց չհուսահատված:
               ***
Կանցնեն տարիները,
Հայ քաջ զինվորները,
Բանալին կգտնեն
Կողպեքը՝ ժանգոտված,
Կբացեն դարպասը,
Արցախ կկանչեն,
Կմտնեն իրեց տունը
Ցեղասպանությունը կճանաչեն:
               ***
Թող Աստված տա, որ
Դարպասն ու տունը,
Այնքան շենանան,
Ու բարգավաճեն,
Որ նույնիսկ թշնամուց,
Փչող քամին,հողմը,
Չանցնեն մեր տանջված
Հայերի կողմը:

Հեղինակ` Կարինե Թևոսի Եսայան
25. 06. 2012թ.

Комментариев нет:

Отправить комментарий