понедельник, 25 июня 2012 г.

Մռով սարս սգավոր



Ծերացել է Մռով սարս,
Վեհ գագաթն է ճերմակել,
Սիրտը խոցված, դարդերը շատ,
Ծերուկս սև է հագել:
                 * * *
Ախր Մռով սարի դիմաց
Որքան արյուն հեղեղվեց,
Որքան ջահել տղերք ընկան,
Որքան սրտեր կործանվեց:
                  * * *
Ա՜խ,Մռով սար,դու լավ վկա,
Երկրորդ ջարդին հայերի,
Հայեր փոքրիկ լեռնաշխարհի,
Անմեղ Գետաշենի ու Շահումյանի:
                  * * *
Մռով սարս թողինք այնտեղ,
Մշուշների մեջ թաղված
Մնաց թուրքին Շահումյանը,
Մռովի թևի տակ ծվարած:
                  * * *
Դատիր ինքդ, արդար դատով,
Իմ ալեհեր Մռով սար,
Չար թշնամու նենգ արարքը,
Միշտ կհիշվի դարե դար:

 Հեղինակ` Կարինե Թևոսի Եսայան
25. 06. 2012թ.

Комментариев нет:

Отправить комментарий