пятница, 29 июня 2012 г.

Կյանքից հեռացավ Շահումյանի մարտիկներից մեկը


Դավիթ Պետրոսյան  <худой

Այս օրերին, երբ շատերի համար կրկին թարմացել էին արծվաբույն Շահումյանի մասին հիշողությունները՝ դժբախտ պատահարի հետեւանքով 41 տարեկանում կյանքից հեռացավ Շահումյանը վերադարձնելու երազանքով ապրող, արցախյան պատերազմի մասնակից Դավիթ Պետրոսյանը:
1992-ի հունիսի 13-ին Շահումյանի խաղաղ բնակիչները հաշված ժամերի ընթացքում բռնի ուժով տեղահանվեցին` կորցնելով փոքրիկ հայրենիքը։ Դավիթն այդ կորստի հետ չէր հաշտվել: Իր ծննդավայրում` Ներքին Շենում կազմավորված ջոկատի տղաների հետ մասնակցում էր Շահումյանի ինքնապաշտպանական մարտերին:
Ուժերն անհավասար էին, չկար պաշտպանվելու համար բավարար զինամթերք: Շահումյանը կորցնելուց հետո Դավիթի պայքարը չավարտվեց: 1992թ-ից արդեն Շահեն Մեղրյանի "Եղնիկների" մարտիկ էր: Մասնակցել է մարտական մի շարք գործողությունների՝ Շահումյանի, Մարտակերտի շրջանների համար մղած պաշտպանական մարտերին: Զինադադարից հետո էլ Դավիթը Շահումյանից շատ չհեռացավ. ապրում էր Ղարաբաղում՝ հյուսիսային Տոնաշեն գյուղում՝ սահմանի մոտ, գրեթե հարազատ Շահումյանի հարեւանությամբ:
Դավիթ Պետրոսյանը՝  "Խուդոյը", ընկերների հիշողություններում հավերժ կմնա։ Նրա հրաժեշտի արարողությանը ներկա են եղել իր մարտական ընկերները, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանական բանակի ներկայացուցիչներ:


Տեսանյութը`  «YerkirmediaTV» -ի

Комментариев нет:

Отправить комментарий