четверг, 5 июля 2012 г.

ԽՐԱՄԱՏԻ ԾՈՑԱՏԵՏՐԻՑ


ՇԱՀԵՆ ՄԵՂՐՅԱՆԻՆ



Այսօր ես քեզ այցի եկա,
Թանկ շիրիմիդ, Շահեն,
Քեզ Մռովից մի փունջ բերի,
Որ տղերքն են քաղել:

Ախր, ո՞նց ես թողել

Քո քաջերին մոլոր...
Արի, վեր կաց, Շահեն
Արի գնանք Մռով...


Մի մեծ վերք է դաջվել, Մռով, Իծաքարիդ լանջին,
Ինչպե՞ս ականջալուր չեղար Մեծ Շահենիդ կանչին:
Փակվե՞լ էիր դու սեւ ամպից, Թե՞ աչքդ էր կպել,
Ո՞նց թողեցիր, որ քո լանջից Նահապետիդ խփեն: 
Ախր, ինքդ տեսար՝ Գյուլիստան էր մտել, 
Պապենական սյունն իրենց տան 
Ո՛նց էր ամուր գրկել: 
Հետո մոմ էր վառել, Իրենց գյուղի վանքում, 
Հետո գիտե՞ս, Մռով, Ի՞նչ էր նա աղոթում: 
գիտեմ, քո լանջերը Արկերով են հերկում, 
Դրա հետի եմ ես Տվել մի սուրբ երդում: 
Պիտի բուժենք բոլոր Քո վերքերը, Մռով, 
Ըլելական պեն չի, որ քեզ թողնենք խռով...՚: 
Ու քո ցավերն իր մեջ Նա գնում էր... որ գար 
Ու իր քաջերի հետ Վերջին կռիվը տար: 
Սակայն մի մեծ վերք է դաջվել Իծաքարիդ լանջին... 
Ինչպե՞ս ականջալուր չեղար Մեծ Շահենիդ կանչին:

ԵՌԱԲԼՈՒՐ

Մեծ Մռովից եմ Ես այստեղ իջել,
Ես իմ կամոք չեմ Այստեղ լուռ ննջել:
Իմ հոգին Մռով Սարի լանջին է.
Իմ զինվորներն են Այստեղ ինձ կանչել 
Մռովի արցունք՝ Խաչքար եմ դարձել: 
Մեծ Մռովից ես Ձեզ հյուր եմ իջել. 
Մի՜ փորձեք մարդի՜կ, 
Քունս խանգարել: 
Մի՜ փորձեք մարդի՜կ, Քունս խանգարել... 
Ինձ իմ Մռովի Կարոտն է տանջում. 
Ես իմ կամոք չեմ Այստեղ լուռ ննջում... 
Իմ զինվորները Ինձ են կանչում: 
05 սեպտեմբեր 1993թ.




ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿ` ՌԱՖԻԿ   ՂԱԶԻՆՅԱՆ
ՀՈԴՎԱԾԸ ՎԵՐՑՎԱԾ Է`  Արա Նախշքարյանի բլոգից

1 комментарий:

  1. Լուսինը կարմիր է հագել,
    Առավոտ գրոհ է լինելու.
    Ումից է արյունն այս կաթել. -
    Լուսինը կարմիր է հագել:
    Ում խեղճ մոր երազն է ընդհատվել.
    Առավոտ ինչ զոհ է լինելու. -
    Առավոտ գրոհ է լինելու -
    Լուսինը կարմիր է հագել...
    Լուսինը կարմիր է հագել.
    Մահն է, տես, մեզանից բամբասում. -
    Ում հերթն է մեզանից, չի ասում.
    Լուսինը կարմիր է հագել:
    Մայրդ քեզ տեսել էր երազում.
    Մի աստղ էր երկնքից կաթել. -
    Մահն է, տես, մեզանից բամբասում
    Լուսինը կարմիր է հագել...

    Հունիս 1993թ.

    ОтветитьУдалить