ԱՀ հիմնը պետական խորհրդանիշներից մեկն է: Նա ընդունվել է 1992թ. նոյեմբերի17-ին ԱԺ-ի որոշման հիման վրա և հաստատվել է օրենքով 2008թ.:
Երաժշտություն - Արմեն Նասիբյան
Երաժշտություն - Արմեն Նասիբյան
Խոսք – Վարդան Հակոբյան
Ազատ ու անկախ Արցախ,
Քո տուն-ամրոցը կերտեցինք,
Պատմությունը մեր երկրի
Մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք :
Դու բերդ ես անառիկ,
Բարձունք սրբազան, վեհ անուն,
Մասունք աստվածային,
Քեզնով ենք հպարտանում :
Դու մեր լույս հայրենիք,
Երկիր, հայրենյաց դուռ սիրո,
Ապրիր դու միշտ խաղաղ,
Մեր հին ու նոր Ղարաբաղ :
Քաջերն ենք մենք Հայկազուն,
Մռով ենք, Քիրս ենք ու Թարթառ
Մեր վանքերով լեռնապահ`
Անհաղթելի մի բուռ աշխարհ :
Комментариев нет:
Отправить комментарий