Այս գիշեր հրաշք մի երազ տեսա,
Տեսա պապիս՝ Մռով սարի տեսքով:
Հաղթանդամ պապս մի բուռ էր դարձել,
Նրա աչքերը լիքն էր արցունքով:
***
Տխո՜ւր, տխուր էր պապս ալևոր,
Կարծես նեղացած, սիրտը` վիրավոր,
Ու գիրկն ընկա սիրելի պապիս,
Համբյուր տվեցի խորը կարոտով:
***
Գլուխս դրած ուսերին հոգնած ,
Հեկեկում էի, լացում երազում,
Արցունքներս տարիներով զսպված
Գլորվում էին անզուսպ ու ցասուն:
***
Իմ Մռով սար, պապերիս սար,
Իմ քաղցր սար, իմ բարձր սար,
Իմ սար քարոտ ու խավարոտ,
Իմ հոգնած սար, իմ սար ցավոտ:
***
Ծով կարոտով լցված իմ սար,
Իմ գերվա՜ծ սար, իմ հեռո՜ւ սար,
Անթիվ որոտ լսած իմ սար,
Կարկուտի տակ ընկած իմ սար
Հարազատ ոտքի կարոտած սար,
Իմ վերքոտ սար, իմ դարդոտ սար,
Իմ բանտարկված ու շղթայված,
Պապիս աճյուն, իմ Մռով սար:
***
Զավակներդ ուր էլ լինեն,
Առյուծ որդիք պիտի ծնեն,
Որդիներդ արյան գնով ,
Քո բարձունքին պետք է տիրեն:
***
Մռով սարի սեգ գագաթին,
Կշողշողա հայոց դրոշ,
Կազատվի իմ Շահումյանը,
Ու կդառնա ինքնորոշ:
Հեղինակ` Կարինե Եսայան
13.07.2012 թ.
Комментариев нет:
Отправить комментарий