Հե՜յ, իմ Մռավ սար կայծակից խփված,
Հե՜յ, իմ վարար գետ արյունով ներկված,
Հե՜յ, իմ վարար գետ արյունով ներկված,
Այդ ի՞նչ արեցին
քո զավակներին,
Այդ ի՞նչ փորձանք էր, որ գլխիդ բերին
Այդ ի՞նչ փորձանք էր, որ գլխիդ բերին
Ձորը լցվեց ողբ
ու կոծով, փախեք մարդիկ
թուրքը եկավ,
Մռավ սարը խուլ
տնքոցով, եզան նման
մորթվեց, ընկավ
Հե՜յ, Վերին Շեն,
դատարկվեցիր, ես քեզանից որբ մնացի
Ինձ էլ հաշվի՛ր, որ մեռած եմ,
ինձ էլ հաշվի՛ր, որ գնացի...
Ախ իմ ճամփեն
քար են գցել,
թույլ չեն տալիս
առաջ գնամ,
Ասում են, թե. -
էլ գյուղ չունես,
ու՞ր ես գնում
այդպես հարբած,
Ասում են, թե. -
էլ ձոր չունես,
ի՞նչ ես կպել,
պոկ չես գալիս
Ասում են, թե. -
էլ քույր չունես,
ի՞նչ ես իզուր
կանչում, լալիս...
Հեղինակ` Ռուբեն Սուղյան

Комментариев нет:
Отправить комментарий