пятница, 22 июня 2012 г.

Իմ Մռով սար

Իմ ՄՌՈՎ սար, ի՞նչ ես խորհում,
Որդեկորույս հոր նման
Անցավ այսպես 20 գարուն,
Դեռ պահում ես մեր ճամփան:
Մենք էլ ենք քեզ շատ կարոտել
Տեսնում ենք միշտ երազում,
Դարձել ենք մենք թափառական
Մեր հայրենի տունն ենք ուզում:

Կորցրել ենք քեզ, դարձել ես անհաս
Մեր սիրտը քեզնից չի կտրում՝ իմանաս
Թուրքը եկել է մեր տանն տիրացել,
Երկրե-երկիր մեզ պանդխտացրել:

Հույսով ենք վաղ-ուշ մի գարուն կգա,
Արև կշողա ճերմակ գագաթիդ
Որդիներդ նորից քո գիրկը կգան
Քո տաքուկ կրծքիդ կփարվեն նորից:

Հեղինակ` Կարինե Եսայան

Լուսանկարը` Վարդան Հակոբյանի

Комментариев нет:

Отправить комментарий