среда, 1 февраля 2012 г.


Մռավ սար

Ա՜խ Մռավ սար, Մռավ սար,

Չեմ ղմշում ասել. «Դարձել ես օտար»:
Քեզ ենք հանձնել ավիրված,
Մեր տուն, օջախ, անտեր, քանդված:

Գերեզմաններին տեր կլինե՛ս,
Ամեն մեկին իրա նշված օրը լացե՛ս:
Քո գագաթին սիգապանծ,
Թուք ու մուր տաս թշնամուն անսանձ:


Քո ճակատին ալեհեր,
Կնճիռներ են երևում:
Խորթ, անծանոթ վարք ու բարքեր
Կատարվում քո շրջապատում:

Գիտեմ, քեզ էլ է դժվար դիմանալ,
Այդքանը տեասնել ու դիմակայել:
Դժվար է, դժվար այդքան հոգս կրել,
Հոգսերից շիկնել, քրտնել ու սառել:

Շատ կփնտրես ու չես գտնի,
Դարից ի վեր քեզ սիրելի,
Քաղցր դեմքեր, որ էլ չկան:
Աղոթի՛ր, որ նորից ետ գան:
13.01. 2007 թ. Սակրամենտո:

3 комментария:

  1. Աստծո օրհնությունն եմ ցանկանում ձեր այս բարի գործում և իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել, որ ոտանավորս դրել եք:

    ОтветитьУдалить
  2. Մռավ սարի լանջին բուսած,
    Մռավ սարի ջրերից խմած,
    Մռավ սարի բույսերով սնված,
    Մռավ սարի փեշերին ապրած,
    Ու վերջում էլ աշխարհով մեկ սփռված,
    Շահումյանցի,քեզ եմ դիմում,դիմացի՛ր:
    Պահի՛ր լեզուդ ու ազգդ,
    Պահի՛ր հավատքդ,սովորություններդ ու դպրությունդ,
    Պահի՛ր ինքդ քեզ ու քո երկրացուն,
    Գիտեմ,Մռավի նման դու էլ ես դիմացկուն:
    /գրեցի 2008 թ.Նոյեմբերին,Սակրամենտո՝ Կալիֆորնիա: Սվետլանա Ղուլյան/

    ОтветитьУдалить
  3. Երկրորդ քառատողից հետո կարդալ՝ Մռավ սարի փեշերից
    Պատառիկներ պոկվեցան,
    Քամու թևին թռչելով,
    Մինչ Ամերիկա հասան:

    ОтветитьУдалить