среда, 1 февраля 2012 г.


Շահումյան

Այնքան քաղցր ու հմայիչ,
Մենք Շահումյան ունեինք:
Մռավ սարի լանջին փռված՝
Գյուղ Գյուլիստան ունեինք:


Այդ պատմական Գյուլիստանի,
Անառիկ մի բերդ ունեինք:
Քաղցր, համով, գլգլալեն
Գետ ու առուներ ունեինք:

Էրքեջ, Մանաշիդ գյուղերից
Գիտուն, խելոք սաներ ունեինք:
Պրոֆեսոր, վիրաբույժ ու պատմաբան,
Իսկ ինքը՝ Շահումյանը մի մեծ թանգարան:

Ո՞վ չի տեսել Բուզլուխ գյուղը,
Կամ կերել նրա համով պոպոքը:
Վերին Շենի կարտոֆիլը,
Վա՜յ, հիշեցի, համը ընկավ բերանս:

Կարաչինար, Մնասին թաղ, Գաղթութ,
Գիլասի համար գնա Խարխափութ:
Թութը քաղցր էր Ներքին Շենում,
Բաքմազով չունչլուխը նանիս սանդուղում:

Ահա այսպես էր կատակի բանը՝
Հարսանիք էր Խդրանց Բենիկի տանը:
Հայրս նրան նվիրեց մի մեծ իշատանձ,
Իսկ ինքը հորս՝ Գյուլիստանի գանձ:(մի աման զկեռ)

Այսօր «բեժենեց» ենք աշխարհի բոլոր ծայրերում,
Բայց մեր գլուխը միայն Աստծո առաջ ենք խոնար-հում:
Նա ամենակարող է, հզոր, և միայն ինքը
Կարող է տանել մեզ՝ մեր հայրենիքը:
Նոյեմբեր, 1995 թ. Դոնի-Ռոստով

1 комментарий:

  1. Աստված շատ օրհնի ձեզ: Այս ոտանավորը գրել եմ 95-ին՛ բայց ամեն կարդալով նորից վերապրում եմ իմ ծննդավայրի կարոտը:

    ОтветитьУдалить