воскресенье, 17 ноября 2013 г.

Մռով սարըս հեռու...

Լավ ժամանակ դու ունեիր,
Իմ Մռով սար, իմ ալևոր,
Երբ դու հպարտ կանգնած էիր,
Արծիվներիդ թիկունքին ամուր:
             ***

Հանկարծ մի օր քո գագաթին.
Սև ամպերը երևացին,
Եվ մշուշը պատեց շուրջդ,
Կարկուտ տեղաց քո փեշերին:
         ***
Կայծակ խփեց քո մեծ սրտին,
Արյուն հոսեց առվակներով,
Քամին քշեց հեռո՜ւ, հեռո՜ւ,
Տերևներդ հեկեկալով:
   ***
Ցաք ու ցրիվ եղան, Մռով,
Ժողովուրդդ աշխարհով մեկ,
Բեռնված դարդով օտար հողում,
Հայրենիքին կարոտ հավետ:
     ***
Հայրս մեռավ մեր սար-ձորին կարոտ,
Հերթը իմն է՝ իմ սար դարդոտ,
Քանի տարի կանցնի այսպես,
Մտածում ենք թոռնիկս ու ես:
     ***
Երբ կլինի արծիվներդ
Ճախրեն նորից,
Երբ կլինի, որ Արևը,
Մի օր ծագի քո գագաթից...
Կարինե Թևոսի Եսայան ք. Մոսկվա 04.11.2013 թ.

Комментариев нет:

Отправить комментарий