четверг, 13 июня 2013 г.

21 ՏԱՐԻ

21 տարին այս ինչպես անցավ,
21 տարի օտար ափերում,
21 տարի քուն թե արթուն,
Մեր Շահումյանն ենք փնտրում:
****
Ինչե՞ր  չտարավ  այս 21 տարում,
Ինչքան տառապանքինչքան վիշտ ու ցավ
Օտար ափերում, հեռ՜ու ափերում,
Իմ շահումյանցին,ինչպես դիմացավ:
****
Այդ ի՞նչ մեծ սիրտ ունես,
Իմ չքնաղ շահումյանցի,
Դու որքան փխրուն ես,
Այնքան կարծր ես,իմացի՛ր,
****
Դու Մռավ սար ես կորցրել,
Հայրենի հող ու օջախ,
Դու պապերի գերեզման ես կորցրել,
Դեռ հույսով քայլում ես առաջ:
****
 Դու դժբախտ շահումյանցի,
Իմ տանջված ու արարող,
Դու միշտ եղել ես բարի,
Եվ թույլերին միշտ օգնող:
  ****
Մռովը դարձել է մի մեծ փուշ,
Մեր սրտի մեջ է խրվել,
Մռովի ցավով տառապում ենք,
Մռովը մեր ժպիտն է խլել:
 ****
Դու փոքրիկ ազգ ես, թեկուզ  հզոր,
Չէիր հաղթի թշնամուն դարավոր,
Շիվ կտաս, ու կշատանաս,
Հույսերս դեռ չեն մարված,

Շահումյանին նորից կտիրանաս:

Комментариев нет:

Отправить комментарий