суббота, 18 мая 2013 г.

″Երից մանկաց″ վանքի խաչի տեղադրման արարողություն

Ավանդույթի համաձայն, տոնական ու նախատոնական օրերին սահմանի անդորրը զգոն ու աչալուրջ հսկող զինվորը, շնորհավորանքներ ու նվերներ է ստանում ինչպես երկրի իշխանությունների, այնպես էլ հասարակության տարբեր խմբերի կողմից: Եռատոնի նախօրեին ՊԲ-ի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիրքապահներին` հոգևորականների ու բարձրաստիճան զինվորականների հետ, շնորհավորել է ԱԺ-ի պաշտպանության, անվտանգության և օրինա-պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը: Նույն օրը տեղի է ունեցել ″Երից մանկաց″ վանքի խաչի տեղադրման արարողությունը: Այն կազմակերպել էին ″Եղնիկներ″ կամավորական ջոկատի տղաները` ի հիշատակ իրենց հրամանատար` Շահեն Մեղրյանի:



Комментариев нет:

Отправить комментарий